Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք

Ասեքսուալներ. սեռական չորրորդ կողմնորոշումը

Ասեքսուալներ. սեռական չորրորդ կողմնորոշումը

 

Մոլորակի մոտ մեկ տոկոսը խոստովանում է, որ սեքսուալ հետաքրքրություն ընդհանրապես չունի, հայտնում է Independent հրատարակչությունը: 

 

Սեքսի մասին հիշատակվում է ամենուր՝ ամսագրերում, թերթերում, հեռուստատեսությամբ, փողոցների պաստառներում, փողոցային խոսակցություններում: «Սակայն մի փոքր, չհասկացված մասը, երբեմն` հասարակության չընդունված մասը բացարձակապես աննկատ է մնում: Այդ մարդիկ սեռական ոչ մի տեսակի հակում չունեն մյուս մարդկանց հանդեպ»,- գրում է հոդվածի հեղինակ Ժենևև Ռոբերտսը: Գրքում, որը հաջորդ ամիս կհրատարակվի Մեծ Բրիտանիայում, հաստատվում է, որ նման մարդկանց պետք է դասել սեռական չորրորդ կողմնորոշմամբ մարդկանց շարքին` «ասեքսուալների»: Գրքի հեղինակ պրոֆեսոր Էնտոնի Բոհարթն ասում է, որ գնալով ավելի շատ մարդ է իրեն վերագրում այդ դասին: Նա ասեքսուալությունը սահմանում է որպես սեքսուալ հետաքրքրության իսպառ բացակայություն: «Գոյություն ունի ասեքսուալության երկու տիպ. մարդիկ, ովքեր ուզում են սեքս, բայց այդ ցանկությունը չեն կապում այլ մարդկանց հետ, և մարդիկ, ովքեր սեքսի պահանջ ընդհանրապես չունեն»,- կարծում է պրոֆեսորը:

 

Ջոշուա Հաթթոնը` 23-ամյա բիրմինգհեմցի ուսանողը, համաձայն է նրա հետ. «3 տարի առաջ ես իմացա ասեքսուալության մասին, և դա ամեն ինչ բացատրեց: Ես այլևս կարիք չունեմ ինքս ինձ խաբելու: Հիմա ես ինձ ավելի հանգիստ եմ զգում»:

 

«Ասեքսուալություն» տերմինը ճանաչված դարձավ 2001-ին, երբ Դևիդ Ջեյը ստեղծեց ասեքսուալների Aven կայքը: Ներկայումս այնտեղ գրանցված է 50 000 մարդ ամբողջ աշխարհում: Ասեքսուալների շրջապատը բաղկացած է մարդկանցից, ովքեր իրենց անվանում են «հետերոռոմանտիկներ», ովքեր ռոմանտիկ զգացմունքներ են տածում հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ` առանց սեքսուալ հակվածության, «հոմոռոմանտիկներ», ովքեր ռոմանտիկ զգացմունքներ են տածում նույն սեռի ներկայացուցիչների հանդեպ և «բիռոմանտիկներ», ասվում է հոդվածում: 

 

Սկզբնաղբյուր. http://www.1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ